ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Կորեայի ձորի ճանապարհը ոչ թե հիմնանորոգվել, այլ կարելի է ասել՝ նորն է կառուցվել․ ասֆալտապատումն ավարտվել է, պաշտպանիչ երկաթե արգելապատնեշները տեղադրվել են․ օրեր անց ճանապարհը բաց կլինի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ավարտին է մոտենում Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման, բայց ավելի շատ՝ նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, «Լիլթ 87» ՍՊԸ-ի կողմից ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են հասցվել, տեղադրվել են երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները, որոնց մի մասը ներկվել է։
Ճանապարհի եզրերին արդեն տեղադրվել են բետոնե հատուկ սալիկներ, որպեսզի անձրևի ժամանակ անձրևաջրերը չլցվեն ճանապարհին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում տեղադրվելու են նաև էլեկտրասյուներ, որոնց վրա լինելու են LED լույսեր, որպեսզի արտաքին լուսավորությունն նույնպես ապահովված լինի։
Ճանապարհաշինարարները խոստանում են, որ մի քանի օր անց ճանապարհը կհանձնվի շահագործման։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ էր՝ մեծ թափով ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ առաջ է ընթանում ժողովրդին հայտնի Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարելի էր ասել ոչ թե վերանորոգվում, այլ հիմնովին ստեղծվում էր նոր ճանապարհ:
Եթե նախկինում 1 ավտոմեքենա հազիվ էր կարողանում անցնել Կորեայի ձորով, ապա հիմա արդեն «Լիլիթ 87» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները, ովքեր Հանրապետությունում հայտնի ընկերություններից է, ամբողջությամբ կառուցում են նոր ճանապարհ:
Մոտ 10 մետր լայնությամբ է լինելու ճանապարհը, կահավորվելու է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներով ու անցկացվելու է արտաքին լեդ լուսավորություն, ջրահեռացման համար հատուկ սալիկներ են տեղադրվելու, ինչի շնորհիվ ճանապարհը ավելի անվտանգ ու ապահով կլինի, եթե իհարկե որոշ վայ վարորդներ լավ նշված հատվածում չտանջեն գազի սեղմակը:
Ճանապարհի ամբողջ հատվածը գրունտային ասֆալտապատում էր արվել, և առաջիկա 15 օրվա ընթացքում, ըստ ճանապարհաշինարարների, այն արդեն երթևեկության համար բաց է լինելու:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ այդ ճանապարհը անգամ սովետական տարիներին նման ձևով չէր կառուցվել, ու հիմա 0-ից ստեղծված ճանապարհը մոռացության կմատնի սովետական տարիներից հայտնի, ոչ բարեկարգ Կորեայի ձորի ճանապարհի այս հատվածը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Կառավարության կողմից շարունակվում են ժողովրդին հայտնի Կորեայի ձորում ճանապարհի հիմնովին վերանորոգման աշխատանքները:
Կարելի է ասել՝ կառուցվում է նոր՝ ավելի հարմարավետ, ավելի անվտանգ, եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ:
Ճանապարհը կառուցում էր «Լիլիթ 87» ՍՊԸ-ն՝ տնօրեն Վաղարշակ Պետրոսյանի գլխավորությամբ և ՍՊԸ-ի աշխատակիցները մեկ անգամ արդեն Կոտայքի մարզից դեպի Երևան տանող հատվածում կատարել են ճանապարհի լայնացման հսկայածավալ աշխատանքներ, մի քանի տոննա ապառաժ քարեր ու հող է հեռացվել, սակայն օրեր առաջ՝ գիշերը, նորից հողային նստվածք է եղել. սարից թափված հողն ու քարերը մասամբ փակել էին նրանց կողմից բացված ճանապարհը:
Տեղում աշխատում էին նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր, չսպասելով հողահեռացման աշխատանքներին, ձեռնամուխ էին եղել նշված վայրով անցնող գազատար խողովակի տեղափոխմանը:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։