211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ անվտանգության տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Կովկասի գերուհի» ռեստորանում խնջույք են կազմակերպել, սակայն գումարը չեն վճարել

views-count1186 դիտում article-date 10:11 05-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Կովկասի գերուհի» ռեստորանում խնջույք են կազմակերպել, սակայն գումարը չեն վճարել ու հեռացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Վարդ Գ․-ն հայտնել է, որ նոյեմբերի 28-ին 34-ամյա Էդգար Մ․-ն Ամիրյան փողոց 4/6 հասցեում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում կազմակերպել է խնջույք, սակայն աշխատակիցների վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ չի վճարել պատվերի համար և հեռացել է։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդ Գ․-ն «Ռեստ կոնցեպտ» ՍՊԸ-ի անվտանգության գծով տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր