Քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվեց հսկայածավալ աշխատանքի արդյունքում բացահայտել որպես անհայտ կորած որոնվող 42-ամյա կնոջը կյանքից զրկած ստահակի ինքնությունն ու հայտնաբերել նրան
ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները 2 օր շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտել են դեկտեմբերի 1-ից որպես անհայտ որոնվող, 42-ամյա Արմինե Մ.-ի սպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով քրեական ու համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները սպանություն կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները երբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արմինե Մ.-ն նստել է «Renault» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել, նշված մակնիշի մոտ 300-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ են վերցվել հսկողության տակ ու ի վերջո տաք հետքերով քրեական ու համայնքային ոստիկաններին հաջողվեց բացահայտել սպանությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանվածը դեկտեմբերի 1-ից որոնվում էր՝ որպես անհայտ կորած, և դեկտեմբերի 3-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում՝ մարմնական վնասվածքներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։