Արտակարգ դեպք՝ Երևանում. ըստ քաղաքացու՝ Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել իրեն պատկանող 20 նապաստակներից 18-ին, որոնց մի մասը պետք է ծներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի բնակիչ Էդիկ Գալստյանը տարօրինակ ձայներ է լսում, ապա տնից դուրս է գալիս այգի, որտեղ նկատում է, որ 3 թափառական շներ վնասել են իր կողմից պահվող նապաստակների վանդակները:
Շները, տեսնելով նրան, փախչում են, իսկ րոպեներ անց Է. Գալստյանը հայտնաբերում է, որ իր կողմից պահվող 20 նապաստակներից 18-ը սատկած են:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նա ասում էր.
«Մի քանի կոպեկ էի հետ գցել ու կնոջս հետ որոշել էինք նապաստակներ պահել, շների կողմից սատկացրած նապաստակների մեծ մասը պետք է առաջիկա օրերին ծնեին, էն էլ՝ ո՞նց են կարողացել երկաթե վանդակների ճաղերը կոտրել ու 18-ին էլ խեղդել:
Հիմա խնդրանքով դիմում եմ բարեգութ մարդկանց, ովքեր կարող են՝ թող օգնության ձեռք մեկնեն մեզ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքը վարձակալական հիմունքներով է բնակվում այդ տանը, խնամքին ունի 3 անչափահաս երեխա և իրենց հանապազօրյա հացը վաստակում են նապաստակներ պահելով:
Հարևաններն էլ նշում են, որ ընտանիքը համերաշխ է ու դրական է բնութագրվում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։