Իսրայելի փրկարարները վերամբարձ կռունկի փլուզման հետևանքով 5 անհետ կորածներից 2-ի դին են հայտնաբերել
Իսրայելի փրկարարները վերամբարձ կռունկի փլուզման հետևանքով կառուցվող կայանատեղիում 5 անհետ կորածներից 2-ի դին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հիշեցնենք, որ Թել Ավիվի կենտրոնում՝ շինարարական հրապարակներից մեկում, [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/05/94710/]վերամբարձ կռունկ էր փլուզվել[/url]:
Ըստ ականատեսների՝ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էին դեպքի վայրից:
Վերամբարձ կռունկն ընկել էր մոտակայքում գտնվող կայանատեղիի վրա և չէր բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեին: