68128 դիտում
08:19 13-06-2023
Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes Sprinter-ը բախվել է վերամբարձ կռունկին և մխրճվել մեկ այլ վերամբարձ կռունկի մեջ. կա 10 վիրավոր, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան՝ Գևորգ Չաուշի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի կալցավո»-ի հարևանությամբ, բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել և մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, վերամբարձ կռունկի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:
Բժիշկները, բոլոր վիրավորներին, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը:
Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության, բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հենրիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և վերամբարձ կռունկների սեփականատերերի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով Mercedes Sprinter-ը որը վերածվել է մետաղի ջարդոնի պատկանում է ընկերություններից մեկին, և բոլոր վիրավորները նշված ընկերության աշխատակիցներն են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+