Թել Ավիվում վերամբարձ կռունկի փլուզման հետևանքով 30 մարդ է հոսպիտալացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թել Ավիվի կենտրոնում՝ շինարարական հրապարակներից մեկում, վերամբարձ կռունկ է փլուզվել: Այս մասին հայտնում է МК-ն:
Ըստ ականատեսների՝ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են դեպքի վայրից:
Վերամբարձ կռունկն ընկել է մոտակայքում գտնվող կայանատեղիի վրա և չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն:
Ներկայացնում ենք տեսանյութը: