Մեսին վերադարձավ և հաղթանակ պարգևեց Արգենտինային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավային Ամերիկայում կայացան 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումները:
Կենտրոնական խաղում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց խմբի առաջատարին` Ուրուգվային: Միակ գոլի հեղինակը դարձավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որն իր առաջին հանդիպումն անցկացրեց այն բանից հետո, երբ հայտարարել էր հավաքականում իր մրցելույթներն ավարտելու մասին:
Նշենք, որ ամբողջ 2-րդ խաղակեսը արգենտինացիները խաղացել են 10 հոգով:
Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Էկվադորին, Կոլումբիան 2:0 հաշվով` Վենեսուելային, իսկ ահա Ամերիկայի գործող գավաթակիր Չիլին անսպասելիորեն սայթաքեց Պարագվայում՝ 1:2:
7-րդ տուրից հետո առաջատարը 14 միավոր հավաքած Արգենտինան է: Որուգվայը, Կոլումբիան ու Էկվադորն ունեն 13-ական միավոր, իսկ բրազիլացիները 12 միավորով 5-րդն են:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, Հարավային Ամերիկա, 7-րդ տուր
Արգենտինա – Ուրուգվայ՝ 1:0
Լիոնել Մեսի, 42
Էկվադոր – Բրազիլիա՝ 0:3
Նեյմար, 72 (11մ) , Գաբրիել Ժեզուս, 87, 90+2
Կոլումբիա – Վենեսուելա՝ 2:0
Խամես Ռոդրիգես, 45, Մակնելի Տորես, 81
Պարագվայ – Չիլի՝ 2:1
Օսկար Ռոմերո, 6, Դա Սիլվա, 8 – Արտուրո Վիդալ, 36