Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով օրերս վերադարձել է Դոնեցկի «Մետալուրգ», ուկրաինական թիմի կազմում մասնակցել է Զագրեբի «Դինամոյի» հետ ստուգողական հանդիպմանը: «Մետալուրգն» այդ խաղում 1:2 հաշվով զիջելիս է եղել հաշվի մեջ, սակայն հետագայում կարողացել է վերականգնել հավասարությունը, իսկ 76-րդ րոպեին Ղազարյանի խփած գոլի շնորհիվ հաղթել է 3:2 հաշվով: