Տիագոյի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիա»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 17-րդ տուրի հետաձգված խաղում «Շտուտգարտ»-ը հյուրընկալեց առաջատար «Բավարիա»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով: 29-րդ րոպեին Իբիշևիչը առաջ մղեց շվաբյան ակումբին: Մյունխենցիներին բավականին երկար ժամանակ պահանջվեց պատասխան գոլը խփելու համար: 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պիսարոն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ վերջին րոպեին Տիագո Ալկանտարան ֆանտաստիկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին: Ընդ որում Իսպանիայի հավաքականի խաղացողը Բունդեսլիգայում հեղինակեցիր անդրանիկ գոլը:
«Շտուտգարտ» - «Բավարիա»`1:2
Գոլեր` Իբիշևիչ 29' – Պիսարո 76', Տիագո 93'