211652_close_icon
views-count43365 դիտում article-date 20:57 30-08-2016

Ամեն երկրի նախագահ չէ, որ մեծ սիրով կայցելի իր անձնական նկարչի բացառիկ լուսանկարների ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Նկարիչների միություն, որտեղ երեկվանից հանրության դատին էր ներկայացվել երիտասարդ լուսանկարիչ, ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» բացառիկ ցուցահանդեսը: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր հանրությունը մեծ սիրով ու հետաքրքրասիրությամբ է այցելել ցուցահանդես, որտեղ ականատես է եղել այնպիսի լուսանկարների, որոնք երիտասարդ լուսանկարիչ Դ. Հակոբյանը կատարել է բարձ պրոֆեսիոնալիզմով: Շատ նկարիչներ անգամ կնախանձեին Դավիթի աշխատանքներին, որովհետև ամեն մի նկարի մեջ կա մի պատմություն, մի վավերագրություն, որոնք ապագայում լուսանկարչության ասպարեզում դառնալու են պատմություններ: Երևի լուսանկարչության պատմության մեջ հազվադեպ է պատահում, երբ երկրի նախագահը, Զինված ուժերի գլխավոր հրամանատարը այցելի իր անձնական լուսանկարչի ցուցահանդես, ինչի վկայությունն է այսօր Սերժ Սարգսյանի այցելությունը Նկարիչների միություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր