Իսպանիա. Առաջատարը ոչ «Բարսելոնան» է, ոչ` «Ռեալը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Բարսելոնան» Բիլբաոյում դժվարությամբ հաղթեց «Ատլետիկին»` 1:0: Միակ գոլը Արդա Թուրանի փոխանցումից հետո խփեց Իվան Ռակիտիչը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մադրիդի «Ռեալը»: Սակայն առաջատարը անսպասելիորեն դարձել «Լաս Պալմասը», որը նույնպես մեկնարկային երկու խաղում երկու հաղթանակ է տարել, սակայն 1-ին տեղում գոլերի տարբերության շնորհիվ:
Իսպանիայի առաջնություն, 2-րդ տուր
«Ատլետիկ» Բիլբաո - «Բարսելոնա»՝ 0:1
Իվան Ռակիտիչ, 21
«Լաս Պալմաս» - «Գրանադա»՝ 5:1
Նաբիլ Էլ-Զհար, 23, 69, Կևին-Պրինս Բոատենգ, 51, Խերոնիմո Մոմո, 72, Սերխիո Արաուժոն, 85 - Ժերեմի Բոգա, 45