Իսպանիա. «Ռեալը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Սելտային». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կենտրոնական խաղը կայացավ Վիգոյում, որտեղ հանդիպեցին հանդիպել էին առաջատարները՝ «Սելտան» և «Ռեալը»:
Երկու թիմերն էլ փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին՝ աչքի ընկնելով գեղեցիկ և կոմբինացիոն խաղով: Ավելի հաջողակ գտնվեցին մադրիդցիները, որոնք հաղթեցին 3:1 հաշվով: Սա թերևս այս առաջնության լավագույն հանդիպումն էր:
Սակայն հանդիպման իրական հերոսը «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն էր, որը առաջին խաղակեսում բազմաթիվ անհավանական սեյվեր կատարեց:
Արժե նշել նաև «Սելտայի» հարձակվող Նոլիտոյին, որը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 21 միավորով դարձավ Պրիմերայի միանձնյա առաջատարը, իսկ «Սելտան» 18 միավորով 2-3-րդ տեղերն է կիսում «Բարսելոնայի» հետ, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Սելտա» - «Ռեալ»՝ 1:3
Նոլիտո, 85 – Կրիշտիանու Ռոնալդու, 8, Դանիլո, 23, Մարսելո, 90+5