211652_close_icon
views-count3039 դիտում article-date 12:40 09-11-2015

Իսպանիա. «Ռեալը» կրեց առաջին պարտությունը, «Բարսելոնան»՝ միանձնյա առաջատար. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրից հետո տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն: Մադրիդի «Ռեալը», որն այս մրցաշրջանում դեռ ոչ մի պարտություն չէր կրել, արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Սևիլյային»: Դրամատիկ և շատ դիտարժան այս հանդիպման առանցքային պահը տեղի ունեցավ 22-րդ րոպեին, երբ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը շրջադարձ հարվածով արտակարգ գոլի հեղինակ դարձավ, սակայն, դրա հետ մեկտեղ, նաև վնասվածք ստացավ և շուտով փոխարինվեց: Ռամոսի բացակայությունը իրեն զգացնել տվեց: Սևիլյացիները սկսեցին օգտվել «Ռեալի» պաշտպանության թերություններից և երեք անգամ գրավեցին Կասիլյայի դարպասը: Միայն խաղավերջում Խամես Ռոդրիգեսը կարողացավ կրճատել հաշիվը: «Ռեալի» այս սայթաքումից օգտվեց «Բարսելոնան», որը 3:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և դարձավ Պրիմերայի միանձնյա առաջատար: Բնականաբար, բոլոր գոլերն էլ հեղինակեց Նեյմար-Սուարես զույգը, որը լիովին փոխհատուցում է Լիոնել Մեսիի բացակայությունը: Այս անգամ Նեյմարը դարձավ դուբլի, իսկ Սուարեսը՝ գոլի հեղինակ: Եվ վերջապես, Մադրիդի «Ատլետիոն» սեփական հարկի տակ միայն ավելացված ժամանակի վերջին վայրկյանների կարողացավ Գրիզմանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել: Այս տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 27 միավոր: «Ռեալն» ունի 24, իսկ «Ատլետիկոն»՝ 23 միավոր: [b]Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր[/b] «Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3:0 Նեյմար, 60, 85, Լուիս Սուարես, 70 (11մ) «Սևիլիա» - «Ռեալ»՝ 3:2 Չիրո Իմոբիլե, 36, Էվեր Բանեգա, 61, Ֆերնանդո Լյորենտե, 75 – Սերխիո Ռամոս, 22, Խամես Ռոդրիգես, 90+3 «Աթլետիկո» - «Սպորտինգ Խիխոն»՝ 1:0 Անտուան Գրիզման, 90+3
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր