ՌԴ զինված ուժերում անսպասելի մարտական պատրաստվածության ստուգումներ են սկսվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով անսպասելի ստուգումներ են սկսվել երկրի զինված ուժերում, հաղորդում է BBC-ն։
Օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը ռուսական զորքերը կբերվեն ամբողջական մարտական պատրաստության, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր, համաձայն ՌԴ զինված ուժերի գլխավոր հրամանատարի որոշման, հերթական անսպասելի ստոիւգումներեն են սկսվել։ Հարավային զորքերը, ԶՈՒ մի մասը և Արևմտյան ու Կենտրոնական ռազմական օկրուգների մի մասը, Հյուսիսային նավատորմը, Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարությունը, Օդադեսանտային ուժերի հրամանատարությունը այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07։00-ին բերվել են մարտական պատրաստվածության»,-հայտարարել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ նպատակը ՌԴ շահերի պաշտպանվածության սպառնալիքի դեպքում ՌԴ զորքերի ամբողջական պատրաստվածոթյունը, ինչպես նաև հարավ-արևմտյան ուղղությամբ բանակի՝ արագ մարտավարությանը անցնելը ստուգելն է։