211652_close_icon
views-count3280 դիտում article-date 13:52 14-06-2016

Պուտինը հանձնարարել է ՌԴ զինված ուժերում լայնամասշտաբ ստուգումներ սկսել

Ռուսաստանի զինված ուժերում վաղ առավոտից լայնածավալ ստուգումներ են սկսվել, որոնց ընթացքում ստուգումների կենթարկվեն ռազմական զինանոցները, ռազմական ղեկավարության առանձին մարմիններ, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստվածությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ստուգման ընթացքը լինելու է Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի և պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովի անձնական հսկողության ներքո: Միավորված ռազմական հրամանատարություններում կգործի չորս աշխատանքային խումբ: Ստուգումները կտևեն մինչև հունիսի 22-ը:

Նմանատիպ նյութեր