Ռուսաստանի Օդատիեզերական ուժերում անսպասելի ստուգումներ են սկսվել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌՌ զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի կողմից երկրի Օդատիեզերական ուժերում ստուգումներ անցկացնելու մասին հրահանգ է ստացել, Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
«Համաձայն գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգի՝ գնահատելու համար ուսումնամարտական խնդիրների իրականացումը, տրվել է Օդատիեզերական ոժերի անսպասելի ստուգման մեկնարկը»,-ասել է Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09։00-ին ռազմական ղեկավարման մարմինները, միավորումներն ու զորամասերն անցել են բարձր պատրաստվածության։