Ռայոլան փորձում է Բալոտելիին «նաղդել» Մոուրինյոյի վրա
«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որպեսզի խաղացողը մնա անգլիական Պրեմիեր լիգայում:
Ռայոլան շահագրգռված է, որպեսզի Բալոտելին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» և նրա ծառայությունները առաջարկել է Ժոզե Մոուրինյոյին, որի հետ իտալացի գործակալը լավ հարաբերություններ ունի:
26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Քրիսթալ Փելասը»: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին» ապա վերջինիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ընդհանրապես մտադիր չէ Բալոտելիին թիմի հիմնական կազմում ընդգրկել: