«Միլան»-ը փոխարինող է փնտրում Բալոտելիին
«Միլան»-ը սկսել է փոխարինող է փնտրել հարձակվող Մարիո Բալոտելիին, ով մոտակա ժամերի ընթացքում կդառնա «Լիվերպուլ»-ի խաղացող:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, «ռոսոներիները» որպես Բալոտելիի փոխարինողի դիտարկում են Կոլումբիայի հավաքականի և «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսին: «Միլան»-ը ֆուտբոլիստի վարձակալության 1 տարվա համար պատրաստ է 4 մլն եվրո առաջարկել պորտուգալական ակումբին: