Բալոտելիին անհրաժեշտ է շատ աշխատել. Ռոջերս
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դժգոհ է թիմի նորեկ հարձակվող Մարիո Բալոտելիի ելույթներից, հայտնում է Sky Sports-ը: Չեմպիոնների լիգայի խմբային ուլի շրջանակում «Բազել»-ից կրած պարտությունից հետո անգլիացի մասնագետը հայտարարել է, որ իտալացուն անհրաժեշտ է շատ աշխատել:
«Բալոտելին պետք շատ աշխատի: Ամեն ինչ շատ պարզ է: Նրա խաղից գոհ կլինենք այն ժամանակ, երբ նա կկարողանա գոլային պահեր ստեղծել և եզրափակել: Այսօպր նա գոլ չխփեց »,- նշել է Ռոջերսը: