211652_close_icon
views-count852 դիտում article-date 18:23 26-09-2014

Բալոտելիին չի կարելի համեմատել Սուարեսի հետ. Ռոջերս

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին համետալե է թիմի նախկին հարձակվող Լուիս Սուարեսի հետ, ով այս տարվա ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա»: Անգլիացի մասնագետի խոսքերով բալոտելին դեռ չի հասել Սուարեսի խղամակարդակին: «Մարիոն համաշխարհային մակարդակի պոտենցիալ խաղացող է: Դրան հասնելու համար Մարիոյին անհրաժեշտ է կայուն խաղ ցուցադրել: Հենց դրանում է կայանում Սուարեսի և Բալոտելիի տարբերությունը: Սուարեսը կարողացավ հասնել այդ մակարդակին: Երբ նա եկավ մեզ մոտ` թոփ մակարդակի խաղացող չէր, սակայն ակումբից հեռացավ թոփ խաղացողի կարգավիճակով: Սուարեսը հաճախակի գոլեր էր խփում և ցուցադրում էր որակյալ ֆուտբոլ: Հիմա չի կարելի Բալոտելիին համեմատել Սւոարեսի հետ: Ընդգծում եմ, որ Մարիոն հանդիսանում է ազգային հավաքականի հարձակվող և իր տարիքի համեմատ մեծ փորձ ունի»,-ասել է Ռոջերսը:

Նմանատիպ նյութեր