Իտալիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել այս գիշեր Իտալիայի կենտրոնական մասում։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 01։35-ին։ Ըստ Իտալիայի երկրաբանական ծառայության տվյալների՝ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ։ Օջախը գտնվել է Մաչերատա նահանգում։
Ավերածությունների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Վերջին 3 ամիսներին Իտալիայի կենտրոնական հատվածում 3 հզոր երկրաշարժներ են տեղի ունեցել՝ առաջինը՝ 6,0 մագնիտուդ երկրորդը՝ 5.9 մագնիտուդ և երրորդը՝ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հետևանքները եղել են բազմաթիվ ավերածություններն ու զոհերը։