Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք
Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը հայրենիք է վերադարձվել: Քաղաքացին վերադարձվել է այսօր, ժամը 18-ին:
Այս մասին հայտնել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում»,- հավելել է Կապրիելյանը: