Պատրիկ Վիեյրա. «Արսենալը» հիասթափեցնում է
«Արսենալի» նախկին կիսապաշտպան, այժմ «Նյու-Յորք Սիթիի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան իր կարծիքն է հայտնել լոնդոնյան ակումբի խաղի մասին:
«Դիտելով «Արսենալի» մասնակցությամբ հանդիպումները, կարող եմ ասել, որ նրանք լավ ֆուտբոլ են խաղում, սակայն իմ մոտ այն զգացողությունն է, որ նրանց ինչ որ բան չի հերիքում. ֆիզիկական հզորությունը, բնավորությունը:
Թիմը այնքան էլ հաջող հանդես չի գալիս, ինչպես` նախկինում: «Արսենալը» հիասթափեցնում է: Նրանք պարտվում են այնպիսի խաղերում, որոնք պարտավոր են հաղթել», ասել է Վիեյրան: