1335 դիտում
15:04 21-11-2014
Րաֆֆի, Դուք կրկին հիասթափեցնում եք. Արմեն Աշոտյան
Վաղուց մոռացել էի այս գործչին, որի հետընտրական անփառունակ գործունեության արդյունքում Հայաստանում կրկին տարիներով հեռու շպրտվեց գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն ունենալու հեռանկարը: Էլի չէի անդրադառնա իրեն, եթե այսօր իր ասուլիսի առյուծի բաժինը ինձ չնվիրեր:
Եվ այսպես`
1. Այո՛, ես կես ժամ ուշացումով եմ մասնակցել ԵԺԿ քաղաքական համաժողովի բացմանը, քանի որ ԵՄ կրթության նորանշանակ հանձնակատարի հետ իմ առաջին հանդիպումն էր: Ու թեպետ Բրյուսելում էի կուսակցական օրակարգով, այնուհանդերձ պետական ու գերատեսչական հարցերով նույնպես զբաղվել եմ:
2. Հստակ տպավորություն կար, որ Րաֆֆին բավականաչափ շփոթվել էր, երբ հասկացավ, որ իր ելույթին ես հասցրել եմ ներկա լինել և ականջովս լսել իր «պետականամետ» խոսքը:
3. ԵԺԿ-ում իմ ելույթում ես բառացիորեն խնայեցի Րաֆֆուն, շեշտելով, որ Բրյուսելում չէ, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը պետք է իրար հետ քննարկենք, ավելին՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը լիուլի բավարարում է երկրի ներսում նման բանավեճեր լիարժեք ծավալելու համար:
4. ԵԺԿ-ում Րաֆֆու ելույթի միակ նպատակը եվրոպացիների մոտ միակ «եվրոպամետ» գործչի տպավորություն թողնելն էր, սեփական ծառայությունների «ինքնաառաջարկումը»:
5. Ռուսաստանի հարցի բուռն քննարկումների ընթացքում համատեքստից լրիվ դուրս՝ Հայաստանի Եվրասիական ընտրության մասին բուռն պոռթկումը Րաֆֆիի կողմից էժան «մարտավարություն» էր, որը որևէ կապ չունի ազգային շահ, հայրենիք, սեփական պետություն և այլ հիմնարար արժեքների հետ: Դիվանագիտական այբբենարանին ուղղակիորեն հակասող վայ-մարտավարություն էր դա:
6. Մեր հայրենասեր Րաֆֆին այլևս չխոսեց ԵԺԿ-ում, անգամ երբ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրոմոնտը, որը հայտնի է իր հակահայկական նախաձեռնություններով: Շեշտեմ, որ միայն ինձ վրա մնաց նրան անդրադառնալու պատիվը:
7.Եվրասիական ընտրությունը սատարող երկու ուժերի կողքին, հարթակում, «եվրոպամետ» Րաֆֆու ներկայությունը դժվար է արդարացնել. «Կգա ժամանակ ես իրենց կողքին չեմ լինի, և նրանք ձեզ հետ կլինեն» քաղաքական հռչակումով անգամ:
Ինչևէ, ԵԺԿ-ն, լինելով Եվրոպայի լրջագույն ու առաջատար քաղաքական ուժը, կարևորագույն գործընկեր է մեզ համար, որտեղ անդամ երեք հայաստանյան կուսակցությունները, կարծում եմ, պետք է հետապնդեն բացառապես ազգային և պետական շահ:
Հ.Գ. Հուսով եմ, այսօրվա մամուլի ասուլիսում հնչած՝ մտքի մյուս փայլատակումներից հետո Րաֆֆու քաղաքական կշիռը եռյակում գոնե մի քիչ կբարձրանա:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10204917105825536?fref=nf]ֆեյսբուքյան էջ[/url]
Նմանատիպ նյութեր
3415 դիտում
20:45 31-07-2015
Տոմաս Տուխել. Գրոսկրոյցի վարքագիծը հիասթափեցնում է
4435 դիտում
23:19 22-08-2016
Պատրիկ Վիեյրա. «Արսենալը» հիասթափեցնում է
5550 դիտում
16:36 14-02-2019
Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու. հանգիստ նստեք տեղներդ. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
709 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
784 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2095 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա