6975 դիտում
22:28 13-06-2016
«Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ»․ Մանվել Գրիգորյան
Ցավակցություն Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
Օֆելյա Համբարձումյանը 19 տարեկան հասակից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։
2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար Համբարձումյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:
Բնատուր ձայնի, բացառիկ օժտվածության, երգարվեստում ազգային, հայկական մտածողության շնորհիվ Օֆելյա Համբարձումայնն արժանացել էր հանդիսատեսի անմնացորդ սիրուն եւ նվիրվածությանը: Նաեւ շնորհալի երգիչ կատարողների մի ամբողջ աստղաբույլ է կրթել եւ աճեցրել Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Համբարձումյանը եղել է նաեւ լավ մայր եւ հայ ազգին պարգեւել տաղանդավոր երեխաներ: Նրա դուստրը` Տաթեւիկ Հովհաննիսյանը, համաշխարհային ճանաչում ունեցող ջազային աստղ է:
Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ: Ազգին, հայրենիքին նվիրվելը, բոլոր հնարավորություններով պիտանի լինելը երկրապահություն է, եւ պատահական չէ, որ Օֆելյա Համբարձումյանին տարբեր առիթներով նաեւ երկրապահական պարգեւների ենք արժանացրել:
Եւս անգամ Երկրապահի անունից ցավակցում եմ Օֆելյա Համբարձումյանի հարազատներին, մեր ժողովրդին` արժանավոր զավակի կորստյան կապակցությամբ:
Ննջի´ր խաղաղությամբ, հայ ազգի հանճարեղ զավակ` վստահ, որ հավերժ ապրելու ես հայ մեծերի ազգային Պանթեոնում:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորվար Մանվել Գրիգորյան
Նմանատիպ նյութեր
9006 դիտում
13:43 13-06-2016
Մահացել է Օֆելյա Համբարձումյանը
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը