2010 դիտում
12:31 08-03-2015
Հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան-երկրապահ է ծնել, այլ նաեւ զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնել իր մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին. Մանվել Գրիգորյան
«Սիրելի՛ մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք, հայոց աղջիկներ:
Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք իմ, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, եռասերունդ երկրապահի անկեղծ շնորհավորանքները»: Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանատ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: Նրա շնորհավորանքը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ.
«Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժեւորվում՝ գարնան գալուստն ազդարարելով, եւ գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով:
Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը հայապաշտպանության, ընտանիքի շենացման օջախի պահպանման եւ երեխաների դաստիարակման գործում:
Պատմականորեն ապացուցված է, որ հայուհին ոչ միայն քույր է, կին ու մայր, այլ նաեւ՝ օրհասական պահին երկրապահավարի միշտ էլ նեցուկ է կանգնել եղբորը, ամուսնուն, որդու հետ մարտնչել է հանուն ընտանիքի եւ երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա եւս հաստատվեց՝ ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաեւ՝ մարտադաշտում զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնեց իր երկրապահ մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին:
Մեր հերոսական մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, հերոսներ ծնած հերոս մայրեր, մեր սիրելի մեծ մայր Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր հզոր կամքի ու անսահման հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով:
Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում ձեզ Արցախի հերոսական մայրեր, դուք արեցիք ամեն ինչ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար:
Փառք ձեզ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, հայոց բանակի սպաների կանանց եւ այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները:
Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաեւ բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ ընդգրկվեցին «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը, ովքեր վերջերս ավարտեցին սերժանտահրամանատարական դասընթացները: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի իսկական տերերը: Հպարտացե՛ք, Ձեր զավակներով:
Յուրահատուկ շնորհավորում եմ «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկ սաներին՝ ձեզ վրա մեծ վստահություն է դրված:
Մարտի 8-ի առիթով մեկ անգամ եւս, շնորհավորելով բոլոր հայ կանանց, մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում եւ խաղաղություն հայոց աշխարհին:
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ»:
Նմանատիպ նյութեր
6972 դիտում
22:28 13-06-2016
«Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ»․ Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը