211652_close_icon
views-count2836 դիտում article-date 19:34 20-08-2016

Լրացումներ և փոփոխություններ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում. արդյունքը հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների բարելավումն է

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում: Nախագծով, որը ներառված է ԱԺ պաշտոնական կայքում, առաջարկվում է՝ օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, հստակեցնել իրավունքների սահմանափակման դեպքերը և դրանց մասին հոգեկան խանգարումներով տառապող անձանց օրինական ներկայացուցիչներին ծանուցելու կարգը: Օրենքի նախագծով առաջին անգամ սահմանվում են պացիենտների (գործունակ) պարտականությունները, որոնց սահմանման հիմք են հանդիսացել միջազգայնորեն հայտնի բժշկական հաստատությունների (Ջ.Հոպկինսի անվան հիվանդանոց, UCLA-ի հիվանդանոցային կենտրոններ, ՌԴ օրենսդրություն) կողմից սահմանված պացիենտների պարտականությունները, սակայն հաշվի առնելով հոգեբուժական օգնության եւ սպասարկման առանձնահատկությունները, սահմանվել է դրանց նվազագույն ցանկ: Առաջարկվում է նաև՝ 2.սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ և պայմաններ, 3.սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդների ընդհանուր նկարագիրը, դրանց կիրառման ընթացակարգեր սահմանելու լիազորություն տալով կառավարությանը: 4.ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ տերմինների միասնականացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: 5. սահմանել ոչ հոժարակամ, ինչպես հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, 6. նախատեսել հոգեկան խանգարում ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, 7. սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման կառուցվածքը, 8. գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների իրացման բարելավումն է:

Նմանատիպ նյութեր