2058 դիտում
23:01 31-01-2020
Քննարկվել և ընդունվել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
2020 թ․ հունվարի 30-ին Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Ողջունելի է Կառավարության նիստի ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված քննարկումը և ժամանակակից մոտեցումները՝ հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքի ապահովման շուրջ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից, մեկուսացումից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, ի հավելումն Զ․ Բաթոյանի խոսքին, նշեց, որ եվրոպական պետությունները այդ հարցում եկել են համաձայնության, որ ոչ թե պետք է հրաժարվել կարգավորումից, այլ երաշխիքները խստացնել։ Ա․ Թաթոյանը այդ համատեքստում անդրադարձավ իտալական փորձին և որպես այլընտրանքային տարբերակ՝ հիշատակեց համայնքահեն խնամքի հաստատությունները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածին ու Կոմիտեի առաջարկություններին հղում տալով, ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից հրաժարվելու առաջարկություն էր ներկայացրել դեռևս 2018 թ․ հունիսին e-draft.am-ում քննարկման դրված «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այդ առաջարկությունների փաթեթում հղում էինք տվել նաև իտալական փորձին։ «Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման մասին» Իտալիայի Հանրապետության օրինագծում հիմնական ուշադրությունը դարձվում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը անմիջապես համայնքում և ինտեգրված բժշկական հաստատությունների պայմաններում կազմակերպելու վրա, և ոչ թե՝ մեկուսացված հոգեբուժարաններում: Առողջապահության նախարարությունը չէր ընդունել այս առաջարկությունը։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Կոմիտեն 2015 թ․ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույց՝ հավելյալ պարզաբանելու՝ պետությունների պարտավորությունը հարգելու, պաշտպանելու և երաշխավորելու հաշմանդամություն ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքը։
Հուսալով, որ Կառավարության նիստին սկսված քննարկումները կբերեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարկադիր բուժման և մեկուսացման պրակտիկայից հրաժարվելուն՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Կոմիտեի ուղեցույցի հայերեն, ոչ պաշտոնական թարգմանությունը։ (Անգլերեն տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ՝ 22-րդ էջից)
Նշենք, որ ՀՔԱՎ-ի առաջարկի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է ՀՀ հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկման հասարակական խումբ։ Դիտորդական խմբի նախագահ է ընտրվել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, և արդեն 2019-ի դեկտեմբերին խումբն իր առաջին այցն է կատարել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը