Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» ետ չի մնում «Յունայթեդից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժեղ գտնվեց «Սթոք Սիթիից»` 4:1:
«Քաղաքաբնակների» կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը 3 գոլով ռմբարկուների պայքարում հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին: Խաղավերջում դուբլի հեղինակ դարձավ նաև Նոլիտոն:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 6 միավոր, նույնքան, որքան` «Մանչեսթեր Յունայթեդը»:
[b]Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր
[/b]
«Սթոք Սիթիից»-«Մանչեսթեր Սիթի»` 1:4
Կրկիչ, 49 (11մ) – Ագուերո, 27 (11մ), 36, Նոլիտո, 86, 90+5