Անգլիա. «Չելսին» գերդրամատիկ խաղում սայթաքեց. «Մանչեսթեր Սիթին»` միանձնյա առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 4-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» դրամատիկ խաղում չկարողացավ հաղթել «Սուոնսիին»:
Լոնդոնցիները առաջինը բացեցին հաշիվը, ունեին մեծ առավելություն, սակայն 2-րդ խաղակեսում նախ դարպասապահ Տիբո Կուրտուայի սխալի պատճառով հաշիվը դարձավ 1:1, իսկ հետո պաշտպան Հարի Կեհիլի կոպիտ սխալից հետո «Սուոնսին» առաջ անցավ` 2:1:
Դրանից հետո «Չելսին» մեծ ուժերով սկսեց գրոհել: Այդ գրոհներից մեկից հետո Դիեգո Կոստան ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը` 2:2: Խաղավերջում երկու թիմերն էլ ունեին հաղթական գնդակը խփելու հնարավորություններ, սակայն հաշիվն այդպես էլ չփոխվեց:
Անտոնիո Կոնտեի թիմը առաջին միավորները կորցրեց առաջնությունում: Թիմը վաստակել է 10 միավոր և ընթանում է 2-րդ տեղում: Առաջատարը 12 միավորով «Մանչեսթեր Սիթին» է:
[b]Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր
[/b]
«Սուոնսի»-«Չելսին»` 2:2
Սիգուրդսոն, 59 (11մ.), Ֆեր, 62 – Կոստա, 18, 81