«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն իր կնոջը տանուլ է տվել եղբորը՝ «Մանչեսթեր Յունայթեդից» պարտվելուց հետո
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն՝ Տանզանիայից, իր կնոջը պարտվել է եղբորը՝ ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» պարտություն կրելուց (2:3) հետո:
Տղամարդն իր կնոջը խաղադրույք էր դրել, որ «Յունայթեդի» հետ խաղում «Սիթին» կհաղթի և կնվաճի չեմպիոնական տիտղոսը: Սակայն դա տեղի չունեցավ, և այժմ նրա կինը մեկ շաբաթով եղբոր տրամադրության տակ է լինելու:
«Սույն գրությամբ հաստատում եմ, որ խոստանում եմ կնոջս մեկ շաբաթով տալ իմ եղբայր Տոնի Շիլեին, եթե «Մանչեսթեր Սիթին» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում չեմպիոն չդառնա: Ոչ ոչ ինձ չի պարտադրել այս համաձայնությանը», գրել է «Սիթիի» երկրպագուն հատուկ նամակում:
Հիշեցնենք, որ «Սիթին» խաղի ընթացքում առջևում էր 2:0 հաշվով, բայց արդյունքում 2:3 հաշվով պարտվեց «Յունայթեդին»: