211652_close_icon
views-count3045 դիտում article-date 16:11 20-08-2016

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո վարչապետի աշխատակազմի 18 աշխատակից է ձերբակալվել

Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո իրականացվող հետաքննության շրջանակներում իրավապահները ձերբակալել են երկրի նախարարների կաբինետի 18 աշխատակիցների, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Հիշեցնենք, որ պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրվում է ամերիկաբնակ, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում արտահանձնումը պահանջում են թուրքական իշխանությունները։ Հուլիսի 20-ի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոանի կողմից երկրի ողջ տարածքում հայտարարվել է եռամսյա արտակարգ դրության ռեժիմ։

Նմանատիպ նյութեր