Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թիվը հասել է մոտ 26 հազարի
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 25,917-ի, հաղորդում է BBC-ն:
Այդ երկրի ՆԳ նախարար Էֆքան Ալայի խոսքով՝ կալանքի տակ է գտնվում 13,419 մարդ:
Ձերբակալվածներից շատերը կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ, ում Անկարան համարում է հեղաշրջման կազմակերպիչ և ամերիկյան իշխանություններից մինչ օրս պահանջում նրա արտահանձնումը:
Հիշեցնենք, որ հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է ավելի քան 230 մարդ, վիրավորվել՝ մոտ 2200-ը: