Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկություններ կլինեն նաև դեսպանների շրջանում
Տարբեր պետություններում Թուրքիայի դեսպանների մի զգալի մասին թուրքական իշխանությունները կհեռացնեն պաշտոնից, հաղորդում է Reutersժը:
Հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն՝ հավելելով, որ նրանցից որոշներն անարդար են զբաղեցնում այդ պաշտոնը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է մոտ 13 հազար մարդ: Այդ երկրի նախագահՌեջեփ Էրդողանի հրամանով փակվել են ավելի քան 1000 մասնավոր դպրոցներ, որոնք, ըստ նրա, որևէ կերպ կապ ունեն ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության հետ: