13053 դիտում
10:08 16-07-2016
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկ է արվել 5 գեներալ, 29 գնդապետ
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
Թուրքիայի գլխավոր շտաբը այս պահին վերահսկվում է իշխանամետ ուժերի կողմից, սակայն հեղաշրջման կողմնակից որոշ խմբեր դեռ դիմադրություն են ցուցաբերում, հայտնում է РИА Новости-ն:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90552/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ զինվորականների մի խումբ փորձել է տապալել երկրի կառավարությունը: Մայրաքաղաք Անկարայում հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմել են, որ քաղաքի վրայով թռչել են կործանիչներ ու ուղղաթիռներ:
Միևնույն ժամանակ Ստամբուլում փակվել են Բոսֆորի և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհ կամուրջները, սակայն դրանից հետո կամուրջների վրայով տանկեր են անցել: Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռազմական մի ուղղաթիռից կրակ է բացվել Անկարայում հետախուզական շտաբի շենքի ուղղությամբ:
Այս պահին արգելափակվել են Twitter, Facebook սոցցանցերը և YouTube-ը:
Նմանատիպ նյութեր
2915 դիտում
14:46 25-07-2016
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկություններ կլինեն նաև դեսպանների շրջանում
2631 դիտում
15:17 04-08-2016
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թիվը հասել է մոտ 26 հազարի
Այս բաժնից
856 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4303 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1273 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար