Ստամբուլում սպանվել է «քրեական հեղինակություն» Ռովշան Լենքորանսկին. լուսանկարներ
Ստամբուլի հիվանդանոցներից մեկում հրազենային բազմաթիվ վնասվածքներից մահացել է «քրեական հեղինակություն» Ռովշան Լենքորանսկին։ Այդ մասին հայտնում է haqqin.az պորտալը։
Տեղեկությունների համաձայն՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ մեքենայի ուղղությամբ 2 անհայտ անձինք հրազենից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ վնասվածքներ է ստացել «օրենքով գողը»։
Վերջինի եղբայրը՝ Նամիկ Ջանիևը շտապ թռել է Ստամբուլ։ Ըստ տեղեկությունների՝ Լենքորանսկին պետք է մասնակցեր Բարբարոս բուլվարի մոտ գտնվող հյուրանոցում կայանալիք հավաքի։