Վրաստանում սպանվել է քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը
Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, հայտնում է «Эхо Кавказа»-ն:
Սպանությունը տեղի է ունեել կիրակի օրը՝ հուլիսի 26-ին: Խանդո գյուղի մոտ անհայտ անձինք դարան են սարքել և երբ Սարգիս Հակոբյանը մեքենայով անցնելիս է եղել, ինքնաձիգներից կրակ են բացել:
Մեքենան ճանապահից դուրս է թռել և հայտնվել մերձակա տարածքում: Ավելի ուշ տեղի բնակիչներից մեկը տեսել է մեքենան և զոհվածին ու անմիջապես զանգահարել ոստիկանություն: Ականատեսները պատմել են, որ Սարգիս Հակոբյանը բազմաթիվ հրազենային վնասվածքներ էր ստացել: Հանցագործության վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկով» ավտոմատ:
«Մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել: Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն», հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչ Էկա Աթոշվիլին:
Համագյուղացիների խոսքերով, Սարգիս Հակոբյանը հաճախ էր ընտանիքով Ախալքալաքում լինում: Այս անգամ նա ընտանիքի հետ միասին Խանդո էր եկել 10 օր առաջ: