Սիրիայի բանտերում 2011-15 թթ-ներին 18.000 բանտարկյալ է մահացել. Amnesty International
2011-2015 թվականներին Սիրիայի քրեակատարողական հիմնարկներում մահացել է շուրջ 18 հազար բանտարկյալ։ԱԱյդ մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում, փոխանցում է BBC-ն։
Կազմակերպությունը պնդումէ, որ զեկույցը պարունակում է 65 մարդկանց հետ հարցազրույցներ, ովքեր անցել են բանտերում կատարվող սարսուռ առաջացնող դաժանությունների, տանջանքների միջով։
Ըստ այդ զեկույցի՝ 2011 թբականի մարտից մինչև 2015 թվականի դեկտեմբերը Սիրիայի բանտերում մահացել է 17,723 բանտակյալ, միջին հաշվարկով՝ օրական 10 մարդ։
Կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես, ԱՄՆ-ին ու Ռուսատսանին, ճնշում գործադրել Դամասկոսի վրա՝ դադարեցնելու համար բռնաճնշումներն ու այլ բարբարոսությունները Սիրիայի բանտերում։