Սամվել Կարապետյանը սովորական քաղաքական բանտարկյալ չէ, նա խղճի բանտարկյալ է. Արմեն Աշոտյան
Ուզում եմ իմ համերաշխությունը հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր Նիկոլական ռեժիմի զոհ են դարձել իրենց քաղաքական հայացքների համար՝ Սամվել Կարապետյանին, մեր հարգարժան Սրբազաններին, ԱԺ պատգամավորներին՝ Հայաստանի և Արցախի, երիտասարդներին, ՀՅԴ անդամներին և այսպես շարունակ: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սա նոր իրավիճակ է, բայց սա այլևս այն Հայաստանը չէ, որը պետք է լիներ և որը 2018 թվականին խոստացել հենց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանում քաղաքական հետապնդումների շղթան սկսվել է հենց 2018-ի իշխանազավթումից անմիջապես հետո», - նշել է Արմեն Աշոտյանը, հավելելով, որ փորձում են նոր զոհեր «խժռել», սակայն 90 տոկոս դեպքերում դա չի ստացվում, քանի որ այդ մարդիկ, որոնց շարքում է նաև Սամվել Կարապետյանը՝ չեն մարսվել և չեն մարսելու:
Նա նշել է, որ այդ ռեժիմի դեմ պայքարի լավագույն տարբերակը չվախենալն է, որն անձնական փորձով ցույց է տալիս Սամվել Կարապետյանը:
«Ինձ համար անսովոր է լինել այս շենքի մոտ, ոչ իմ դատի կապակցությամբ, բայց ես իմ բարոյական պարտքն եմ համարում այս առիթով ևս բարձրաձայնել քաղաքական բանտարկյալների առկայության մասին: Եկեք ավելի բաց խոսենք. Սամվել Կարապետյանը սովորական քաղաքական բանտարկյալ չէ, և խնդիրը նրա մեջ չէ, որ ինքը ազգային բարերար է, գործարար և այլն: Նա խղճի բանտարկյալ է», - նշել է ՀՀԿ փոխնախագահը:
Նա ընդգծել է, որ Կարապետյանը կալանավորված է իր հոգևոր-կրոնական հայացքների համար, որն առավել զարհուրելի դեպք է: