Իսրայելը ռազմական հանցագործություն է գործել. Amnesty International
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում մեղադրել է Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածում իրականացրած 50-օրյա «Չփլուզվող ժայռ» օպերացիայի ընթացքում մարդու իրավունքների խախտման մեջ:
Զեկույցում նշված է, որ Իսրայելն անհոգություն է ցուցաբերել Գազայի խիտ բնակեցված շրջաններում իր գործողությունների ժամանակ՝ հարձակում իրականացնելով առնվազն 8 բնակելի տների վրա առանց բնակիչբերին զգուշացնելու, որի ժամանակ 104 խաղաղ բնակիչ է սպանվել:
Միևնույն ժամանակ զեկույցում ասված է, որ պաղեստինյան խմբավորումները նույնպես ռազմական հանցագործություններ են գործել՝ հրթիռակոծելով իսրայելի տարածքը:
Իսրայելի ԱԳՆ-ն չի ընդունում կազմակերպության զեկույցը՝ այն անվանելով ևս մեկ սադրանք: