211652_close_icon
views-count30275 դիտում article-date 11:43 17-08-2016

Ազգային ժողովի պատգամավորն օրենսդիր մարմնում քարոզում է օրինականություն, իսկ փողոցում այլ բան է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սիրում է ԱԺ բարձր ամբիոնից քարոզել, որպեսզի քաղաքացիները լինեն օրինապահ, հարգեն օրենքը և ոչ մի հակաօրինական գործողություններ չկատարեն։ Երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևան քաղաքի Թևոսյան փողոցում «մեծն» պատգամավորը Nissan մակնիշի 053 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, մինչդեռ պատգամավորը պետք է որ լավ իմանա, որ իրենց կողմից է ընդունվել այն օրենքը, երբ վարորդը պետք է ավտոմեքենան վարի՝ ամրագոտին կապած։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից օրինականություն քարոզող պատգամավորին վարչական պատասխանատվության կենթարկի, ինչը դաս կլինի մյուս օրենսդիր, գործադիր մարմինների այն աշխատակիցներին, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր