211652_close_icon

Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ

views-count1111 դիտում article-date 17:37 26-03-2023
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Օրենսդիր մարմնի անդամներին շնորհակալություն եմ հայտնել 2020 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կապակցության՝ նշելով, որ ճանաչման հռչակագիրը ընդունվել է Արցախի համար դժվարին ժամանակահատվածում՝ պատերազմից անմիջապես հետո՝ որպես գործնական ապացույց այն բանի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք հավատարիմ են ազատության և անկախության գաղափարներին։

Ներկայացրել եմ 2020 թվականի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող հանցավոր գործողությունները, շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր