47258 դիտում
14:39 31-07-2019
10 օր փողոցում անօգնական վիճակում գտնվող հաշմանդամ քաղաքացուն օգնության ձեռք մեկնեցին Ազգային ժողովի պատգամավորն ու Էրեբունու թաղապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
10 օրից ավելի է Երևանի Էրեբունի վարչական շրջանի, ժողովրդին հայտնի, Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ գտնվող առևտրի կրպակների հետնամասում անօգնական վիճակում է գտնվում և այնտեղ գիշերում Կրասնոդարից վերջերս Հայաստան վերադարձած 54-ամյա Ռազմիկ Գասանյանը։
Ֆոտոլրագող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ այս 10 օրերի ընթացքում նրան օգնության ձեռք մեկնած քաղաքացիներն ասում էին․ «10 օրից ավելի է՝ մնում է այստեղ, բաց երկնքի տակ։ Երեկ շտապօգնությունը եկավ ու նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մտածելով, որ վերջ, նրա կացարանի խնդիրը լուծվեց։ Մեկ ժամ չանցած՝ իմացանք, որ հիվանդանոցում ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, ու նրան ոնց տարել էին, էդպես էլ բերել, նույն տեղում թողել են»։
Ռ․ Գասանյանն էլ իր խոսքում ասում էր․ «Առաջին հերթին ուզում եմ երախտիքիս խոսքն ուղղել անհատ քաղաքացիներին, ովքեր էս 10 օր է ինձ օգնության ձեռք են մեկնել։ Ամեն օր սննդով ապահովել են ինձ։ Երեկ տարան Մասիվի հիվանդանոց, մտածեցի՝ վերջ։ Բայց 20 րոպեից ավելի միջանցքում թողեցին, ու հետո թե՝ դու մեր պացիենտը չես, նորից բերեցին բրախեցին էստեղ։ Շատ բան չեմ ուզում։ Ուզում եմ՝ ինձ օգնեն, տեղափոխեն ծերանոց, քանի որ գիտեմ՝ տղաս ոչինչ էլ չի անի։ Նա ինձ թողել է բախտի քմահաճույքին, ու Կրասնոդարից ոնց եմ եկել, հասել Հայաստան՝ պատմելու չի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ խնդրի մասին տեղեկանալով, Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանը և Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրատապ ձևով կարգավորեցին անօգնական վիճակում հայտնված հաշմանդամ քաղաքացու խնդիրը, ու ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխեց նորից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Քաղաքացիներն իմանալով, որ նրան տեղափոխում են նշված կենտորն, ասում էին․ «Հույս ունենք՝ երեկվա նման չեն վերաբերվի հաշմանդամ քաղաքացու նկատմամբ ու հավատարիմ կլինեն Հիպոկրատի երդմանը»։
Իսկ Էրեբունու վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանած պատասխանատուներն էլ հայտնեցին, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի բժշկական անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո տղամարդը կտեղափոխվի անօթևանների համար հատկացված համապատասխան կացարան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37031 դիտում
23:31 24-11-2018
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Երևանի Ճանապարհային ոստիկանները օգնության ձեռք մեկնեցին անօգնական վիճակում հայտնված վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ