Հնդկական «Սինդուրատնա» սուզանավում հրդեհից առաջացած ծխի հետևանքով ռազմածովային ուժերի 7 նավաստի է տուժել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ նախնական տվյալների, ծուխը սկսվել է էլեկտրական մարտկոցների մասում։ Այն հաջողվել է կանխել։
Նշվում է, որ նավը Մումբայ էր ուղևորվում։ Տուժածներն ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։
Սուզաանավին հասցված վնասի չափը չնչին է գնահատվում։
Ծխահարման պատճառները պարզվում են։