211652_close_icon
views-count3823 դիտում article-date 22:55 14-08-2016

Նյու Յորքի մզկիթներից մեկում իմամի և նրա օգնականի սպանությունից հետո մահմեդականները բողոքի ցույց են կազմակերպել

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Նյու Յորքի մզկիթմերից մեկում իմամի և նրա օգնականի սպանությունից հետո մահմեդականները բողոքի ակցիա են կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Ըստ ցուցարարների՝ սպանությունը տեղի է ունեցել ազգային անհանդուրժողկանության հողի վրա: Սակայն, ըստ ոստիկանների նախնական վարկածի՝ դա սովորական կողոպուտ էր: [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/14/92852/]Հիշեցնենք[/url], որ Նյու Յորքի Քուինս թաղամասի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էր մզկիթի իմամը: Միջադեպը տեղի էր ունեցել Al-Furqan Jame Masjid մզկիթի հարակից տարածքում: Հաղորդվում էր, որ զոհվածն ու վիրավորը գլխի հատվածում են կրակոցներ ստացել: Ըստ ոստիկանական աղբյուրների՝ նախաքննությունը ցույց է տվել, որ կրակել է մեկ հոգի, ով կողոպտելու մտադրությամբ է եկել մզկիթ: Ավելի ուշ մահացել էր նաև վիրավորը, ով իմամի օգանականն էր:

Նմանատիպ նյութեր