Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 29-ին, Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում ընթացող բարեփոխումները և իրականացվող ծրագրերը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: