Նյու Յորքի մզկիթներից մեկում կրակոցների հետևանքով սպանվել է մզկիթի իմամը, կա ևս 1 վիրավոր
Նյու Յորքի Քուինս թաղամասի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել է մզկիթի իմամը: Այս մասին հայտնում Է ТАСС-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Al-Furqan Jame Masjid մզկիթի հարակից տարածքում: Հաղորդվում է, որ զոհվածն ու վիրավորը գլխի հատվածում են կրակոցներ ստացել:
Ըստ ոստիկանական աղբյուրների՝ նախաքննությունը ցույց է տվել, որ կրակել է մեկ հոգի, ով կողոպտելու մտադրությամբ է եկել մզկիթ: