Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել մինչև 2019 թ.
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել մինչև 2019 թվականի ավարտը: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը:
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի հետաձգումը պայմանավորված է նախապատրաստական աշխատանքներով:
Նշենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գալը պլանավորվում էր մինչ 2018 թ.-ը: