211652_close_icon

Նախարարները ստիպված կլինեն հրաժարական տալ, եթե հանդես գան ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի օգտին. Քեմերոն

views-count966 դիտում article-date 16:13 08-06-2015
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր կառավարության նախարարները ստիպված կլինեն հրաժարական տալ, եթե նրանք հանդես գան ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու օգտին: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն` հղում անելով «The Telegraph»-ին, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանդես է եկել հինգ նախարար: Քեմերոնը Գերմանիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ եթե նախարարները ցանկանում են լինել կառավարության կազմում, ապա պետք է հասկանան, որ գտնվում են հանրաքվեի անցկացման վերանայման մասին բանակցությունների գործընթացքում:

Նմանատիպ նյութեր